Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օգտակար սնունդ ամուր նյարդերի համար. 1in.am

Օգտակար սնունդ ամուր նյարդերի համար. 1in.am

Նյարդային համակարգի առողջության պահպանման համար շատ կարևոր է ճիշտ սնվելը, գրում է newsyou.info-ն: Նյարդային համակարգի համար հատկապես անհրաժեշտ են հետևյալ մթերքները.

Բանան և թարմ լոլիկ


Ամրացնում են նյարդային համակարգը, խոչընդոտում են ընկճախտի առաջացմանը:

Սկումբրիա, ձողաձուկ, սաղմոն


Պարունակում են օգտակար ճարպեր: Թարմացնում են լյարդը, որը նպաստում է նյարդաթելերը թունավոր նյութերից պաշտպանելուն: 60 անգամ նվազեցնում են ընկճախտի ռիսկը:

Ձու


Հարուստ է լեցիտինով, որն օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ:

Կաթնամթերք, կաղամբ, գազար, խնձոր


Պարունակում են կալցիում և ֆոսֆոր մարդու համար իդեալական չափաբաժիններով:
Կալցիումը նպաստում է նյարդային լարվածության թուլացմանը, իսկ ֆոսֆորը խթանում է նյարդային համակարգը:

Կանաչի


Հարուստ է մագնեզիումով, որն անհրաժեշտ է օրգանիզմում արգելակման գործընթացների կարգավորման համար:

Ցորենի հաց, հատիկավորների ծլած հատիկներ, ձավարեղեն


Հարուստ են В խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի սթրեսակայունության ապահովման համար:

Բուսական յուղեր, ընկույզ, ավոկադո


Պարունակում են վիտամին Е: Օրգանիզմին էներգիա են տալիս, խթանում են մկանային ակտիվությունը:

Ելակ


Խթանում է նյարդային համակարգը: Լավ հակադեպրեսանտ է:

Պանիր, կարտոֆիլ, չմաքրած բրինձ, խմորիչ, սոյա, գետնանուշ, քունջութ


Պարունակում են կարևոր ամինաթթուներ, որոնք բարձրացնում են օրգանիզմի աշխատունակությունը, հանգստացնում են նյարդերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ